Այսօր, 10:31
Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները
Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Պատրիկ Ֆալոնի հետ (հանրապետական, Տեխաս)։
Քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային այլ գործընթացներ։ Երկուստեք կարևորվել է ԱՄՆ և ՀՀ միջև հարաբերությունների է՛լ ավելի խորացման անհրաժեշտությունը։
Ի պատասխան դեսպանի առաջարկի՝ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել միանալ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին։