Այսօր, 17:20
Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը. Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ՌԴ ԱԳՆ-ն ինչպես է վերաբերվում Բաքվի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և ամրագրված է, մասնավորապես, եռակողմ պայմանավորվածությունների հումանիտար բլոկում:
«Մեր դիրքորոշումը հանդիսանում է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը՝ դա հումանիտար բլոկի քննարկումն է: Այն ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների ապահովումը, մշակութային, պատմական, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհետ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող անձանց փոխանակումը: Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը», — ասել է Զախարովան: