Այսօր, 18:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։
Այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է գրառման մեջ: