Այսօր, 11:09
«Անձնական նամակագրություններից որոշ հատվածներ թիրախային հեռացվել են». Հովիկ Աղազարյանին հաջողվել է վերականգնել ֆեյսբուքյան նախկին էջը
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ երեկոյան հաջողվել է վերականգնել իր ֆեյսբուքյան նախկին էջը։
«Այս կապակցությամբ հայտարարում եմ, որ նկատել եմ կոպիտ միջամտություն, մասնավորապես, անձնական նամակագրություններից որոշ հատվածների թիրախային հեռացում։
Ես կփորձեմ իմ էջում նախկինում հրապարակված երեք պատմվածքներ, որոնք մաս են կազմում «Երկրի իրական կողմ»-ը գրքի, վերծանել և վերջ։
Որևէ այլ միջամտություն իմ կողմից չի լինելու»,- Facebook-ում գրել է Աղազարյանը։