Այսօր, 20:13
Մարությանն ու Ավինյանը միմյանց մեղադրեցին ստելու մեջ. Մարությանը ձայնագրություն միացրեց և հայտարարեց՝ «Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց»
Այսօր Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ մեջբերեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքերը։
«Շատ զավեշտալի է, որ իրականում 2013թ.-ից 5 տարվա ընթացում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից... ամեն ինչի՝ լուցկու, կարագի, և այլն։ Սա նաև ինչ-որ տեղ զարամանալի է։ Այն ժամանակ օբյետիվ էր, որ մենք ասում էինք մի թանկացրեք։ Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար...»,- Մարությանի նախկինում արված խոսքերը ցիտեց Ավինյանը։
Ավինյանը նշեց, որ այս դեբետը հրահրելու պատճառն այն էր, որ քաղաքացիները մոտեցել են իրեն և ասել, թե ինչու է բարձրանում տրանսպորտի գինը։
Հայկ Մարությանն արձագանքեց՝ ձայնագրություն միացնելով, որ ինքն այդ օրն ասել է, որ պետք է սուբսիդավորել տրանսպորտը, իսկ թանկացում կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով:
«Ես ասել եմ, որ ինքնարժեքը թանկանալու է, բնականաբար, քանի որ տրանսպորտը լավանալու է: Բայց մենք պետք է հանրաքվեի միջոցով հարցնենք մարդկանց՝ պետք է թանկանա, թե ոչ: Հետո, ես որպես քաղաքապետ հասկացա, որ հանրաքվեի կարիք էլ չկա, հանգիստ կարելի է տրանսպորտը չթանկացնել»,-ասաց նա:
Ավինյան արձագանքեց. «Այսինքն դուք հասկացաք, որ 24 մլրդ-անոց բյուջեով դուք կարողանալու եք տրանսպորտն այնքան սուբսսիդավորել, որ գինը չփոխվի՞»:
«Պարոն Մարությանը սուտ է հրամցրել մարդկանց, ասելով, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Դուք սա եք ասել մարդկանց»,-ասաց նա:
Մարությանը ձայնագրություն միացրեց, որ ինքն ասել է նաև, որ ամսական տոմսը 9 հազար դրամ է:
«Այսինքն՝ հենց նոր սուտը բռնվեց, Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասեց, իրենք մոնտաժի արքաներն են»,-ասաց նա: