Այսօր, 09:19
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»: Եթե հիշում եք, ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին, Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վերնագրով գիրք էր գրել։ Ինչո՞ւ «իրական կողմը», հակադրվո՞ւմ եք Փաշինյանին՝ հարցրինք Աղազարյանին։ «Բացարձակ հակադրում չի լինելու, գիրքը լինելու է ինքնակենսագրական, և հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ քրեական վարույթի շրջանակներում առգրավել են Աղազարյանի հեռախոսը, ապա դրա պարունակությունը, այդ թվում՝ անձնական ինֆորմացիաները, հանրայնացրել` քննարկման դնելով կուսակցության վարչության, ապա խմբակցության նիստերի ժամանակ։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեցիք գիրք գրել։ Աղազարյանը կատակեց, թե վաղը, մյուս օրը կալանավորելու են, ֆինանսական դժվարություններ է ունենալու` գրքի վաճառքի հասույթով կկարողանա օգնել ընտանիքին»։