Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան

18/12/2024 22:52

Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան


Երկրի բոլոր իրական խնդիրները թողած՝ Նիկոլին պատկանող ՀԺ-ն օրերս մի հերթական «պերեդովիցան» էր հրապարակել՝ փորձելով հիմնավորել և արդարացնել ՔՊ-ի ներսից վերջերս պայթած թարախապալարի ողջ գարշահոտությունը։ Էլի չէի անդրադառնա իր նյութերի հիգիենային չհետևող և վաղուց որակազրկված այդ կայքի հրապարակմանը, եթե սեփական խայտառակությունները, անբարոյականությունը և ապօրինությունները կոծկելու համար նիկոլական պրոպագանդան կրկին չկառչեր ՀՀԿ-ի՝ նրանց սիրված տեղերից։

Խոսքը, ինչպես հասկացաք, Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի բացահայտված օրինակներով ՔՊ-ի ներսում տիրող բարոյական և քաղաքական ճգնաժամի մասին է, որն արդարացնելու համար (դուք չեք հավատա) փաշինյանապատկան կայքը կրկին դիմել է «թալանչի» նախկինների «օգնությանը»։

Մինչ հոդվածի հիմնական կռուտիտներին անդրադառնալը ֆիքսենք երկու աներկբա ճշմարտություն.

1. Հիշատակված պատգամավորների նկատմամբ իրականացվող արշավը թե անբարոյական է իր դրսևորմամբ, թե ապօրինի՝ իր գործիքակազմով։

2. Նիկոլի հիստերիկ արձագանքը ոչ միայն նրա հոգեբանական առողջության խորացող ճգնաժամի, այլև տարիների ընթացքում իշխանության պահպանման հիմնական գործիքի՝ կոմպրոմատոկրատիայի, «բուքսովատի» հետևանք է։ Տարաբնույթ վախերի (պատերազմի վախ, կալանքի վախ, կոմպրոմատների վախ) վրա խարսխված ավտորիտար համակարգի համար թեկուզ անձնական շարժառիթներով հայտնված երկու ռենեգատների անպատիժ գոյությունը մահացու է։ Այն կնշանակի, որ Նիկոլի վրայից կարելի է թռնել և մարսել, ինչը Փաշինյանը թույլ տալ չի կարող:

Եվ այսպես, հանրապետականացավ կպած նիկոլակայքը բանականության ծաղրի ժանրում մի շարք «վերլուծություններ» է ներկայացնում, որոնք, ինչպես միշտ, իրականության հետ որևէ աղերս չունեն։

1. Զուգահեռները ՀՀԿ–ի հետ, անշուշտ, շոյում են ՔՊ–ի կոմպլեքսավորված «էգոն», սակայն մեզ համար դա պարզապես վիրավորանք է։ ՀՀԿ–ն Արցախյան ազատամարտի, ազգապահպանման, բանակաշինության և պետականաստեղծման կուսակցություն է: ՔՊ–ն՝ դրա տոտալ անտիպոդը։

2. Այո, ինչպես յուրաքանչյուր իշխող ուժ, մենք նույնպես զերծ չմնացինք պատեհապաշտ չարաշահողների տեսանելի և քայքայիչ ներկայությունից։ Ավելին, Սերժ Սարգսյանի ելույթների սիրահար ՀԺ–ին հիշեցնեմ ՀՀԿ վերջին համագումարում նախագահի խոսքից հետևյալ հատվածը. «Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: …Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում»:

3. Ի դեպ, այդ վերջինների մասին։ Նիկոլի թերթում հրապարակված ՀՀԿ-ականների «ցանկի» մի մասը, պլյուս ևս մի քանի հանրային հնչեղությամբ անուններ, որոնց ՀԺ–ն «մոռացել» է, անցած երկու ընտրություններում ՔՊ–ի համար մինչև վերջին քվեաթերթիկը քերած, իսկ բիզնեսում՝ նիկոլականների հետ փայ կիսող ջանասեր «պարտնյորներ» են։ Ցուցակի մյուս անուններն էլ ոչ միայն ապացուցեցին, որ պինդ ու հավատարիմ տղերք են, այլև նրանց նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքներն օդ են։

4. Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Փաշինյանի ընտանեկան ՀԺ–ն Հանրապետականին ուղղված կոռուպցիոն կծոցիները ենթագիտակցաբար շարադրել է «հին սոստավի» տրամաբանությամբ, այդպիսով հստակ արձանագրելով, որ Հանրապետականի ներկայիս շարքերն իրականում չունեն նման խոցելիություն, և նրանց հանդեպ «կոռուպցիոն» գործերը բացառապես քաղաքական են և անհիմն (Սերժ Սարգսյանի «դիզելի գործը» վկա):

5. Երբ մեր դեմ փորձում են օգտագործել 2018-2020 թթվականներին կուսակցությունը լքած որոշ անձանց «ցուցմունքները», ապա տպավորություն է, որ աղվեսն իր պոչին վկա է բերում։ Դնում եմ մի կողմ հիշատակվածների քաղաքական և տնտեսական գործունեության իրական նախապատմությունները։ Սակայն գաղտնիք չէ, որ 2018-ից հետո նիկոլական ջանքերն ուղղված էին որոշ հանրապետականներին վերբովկա անելու, կուսակցության ներսում պերեվորոտ կազմակերպելու, կուսակցությունը ներսից քանդելու օպերացիային։ Ի դեպ, չեմ բացառում, որ նման ջանքերը կարող են շարունակվել ցայսօր։

6. Մեր իշխանության օրոք ՀՀԿ–ն լքած ամենահնչեղ դեպքը կապված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ում ազդեցությունն ու քաղաքական կշիռը, համաձայնեք, չի կարող համեմատվել ՔՊ–ն լքածների հետ։ Եվ անգամ այդ դեպքում ՀՀԿ–ն չի գնացել կոմպրոմատների պայքարի, չի մտել անբարոյական կամ հակաօրինական դաշտ՝ հարցը սահմանափակելով «վտակների և մայր գետերի» քաղաքական–գեղարվեստական դիսկուրսում։

7. Այսքանով հանդերձ, պարտավոր ենք շեշտադրել մեկ այլ հանգամանք ևս։ 1990 թվականից առ այսօր գաղափարական հանրապետականներն ինչ–որ մի բան բերել են իրենց հետ ՀՀԿ՝ միտք, նվիրում, համոզմունք, գիտելիք, փորձ։ Օպորտունիստ շուստրիները ժամանակին տարել են կուսակցությունից՝ համբավ, ազդեցություն, պաշտոն։ Բայց կուսակցությունում երբեք չի եղել մեկ անձի դիկտատ, չեն ստեղծվել մինի–Աշոտներ, մինի–Վազգեններ, մինի–Անդրանիկներ կամ մինի–Սերժեր։

Այնինչ Նիկոլը կերտել է ՔՊ–ն по образу и подобию своему, և ՔՊ–ի կուսակցական ինկուբատորում այնքան են բուծվել անդեմ մինի–Նիկոլներ, որ ժամանակն է սահմանել «Նիկոլից ավելի Նիկոլ» նոմինացիան։ Ու այս ամբողջ տձև մարդախյուսը նույնիսկ իշխանություն լինելու պարագայում շարունակում է աշխատել «ընդդիմադիր Նիկոլի» օպերացիոն համակարգով՝ լեգենդներ հորինել, զրպարտել և այդ արտաթորած զրպարտանքը «շոկոլադի տեղ» հրամցնել։

Ինչ խոսք, անգամ իշխանական պրոպագանդան իր կոնտենտով կարող է որակյալ լինել, եթե Հայաստանում բռնիշխող զույգը նույնքան ուշադիր լիներ սեփական թերթի նկատմամբ, որքան Տիկ–Տոկի ռոլիկների։ Եվ վերջում։ Զավեշտալի է ՀԱԿ–ով դեպուտատ դարձած, իսկ հետո ՀԱԿ–ին գցած Փաշինյանի պարագայում այս թեմայով նրա ցանկացած արդարացում։ Чья б корова мычала …

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

18.12.2024

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:44 Ո՞ր տարիքից սկսած՝ կարելի է ներկել մազերը․ մասնագիտական խորհուրդներ Այսօր, 22:28 Ինչն է պատճառը, որ Թիկնիզյանը չի կարողանում տեղափոխվել «Սևիլյա» Այսօր, 22:11 Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները Այսօր, 21:55 Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին Այսօր, 21:39 Մեքենա է շրջվել Դիլիջանում Այսօր, 21:15 Արմեն Աշոտյանին ցանկանում են առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից․ Աբրահամյան Այսօր, 20:57 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ․ Միրզոյան Այսօր, 20:46 «Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին»․ Միրզոյանը փոխանցեց ՍԾՏՀԿ նախագահությունը Այսօր, 20:31 Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել, դիմել է ԲՏԱ նախարարություն․ «Հրապարակ» Այսօր, 20:16 Միֆեր կրծքով կերակրման մասին. Ե՞րբ է երեխան կշտանում Այսօր, 19:59 Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը Այսօր, 19:45 «Սպասում ենք նրանց դրական արձագանքին»․ Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ Այսօր, 19:38 «Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, տրամադրված ենք կառուցողական աշխատանքի»․ Փաշինյան Այսօր, 19:33 «Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի»․ Փաշինյան Այսօր, 19:25 Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջաններ մարդկանց վերադարձը Ադրբեջանի ներքին գործն է․ Փաշինյան Այսօր, 19:15 Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջը «կառուցողական» է համարում Այսօր, 19:05 Տնից մեծ գումար է գողացել և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, ապա զանգել ոստիկանություն, որ իր վրա չկասկածեն Այսօր, 18:51 Պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների․ Պուտին Այսօր, 18:35 Հույսով սպասում եմ այն օրվան, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տա․ Զոհված զինվորի մայր Այսօր, 18:18 Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը, գումարներն էլ չի վերադարձնի քաղաքացիներին Այսօր, 18:03 34-ամյա տղամարդու մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակներ ու դանակներ Այսօր, 17:48 ՊԵԿ-ը հարկ վճարողներին տուգանել է 16.6 միլիոն դրամով Այսօր, 17:31 Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով, խաթարված է ողջ անվտանգության համակարգը, իսկ կառավարության ղեկավարը հպարտանում է, թե գյուղում տների տանիքներ են նորոգվել․ Թաթոյան Այսօր, 17:19 Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով Այսօր, 17:04 Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որում կոչ կա՝ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Այսօր, 16:52 Սիրիայում Ռուսաստանը չի ձախողվել, հասել է իր նպատակներին․ Պուտին Այսօր, 16:36 Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան Այսօր, 16:28 Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը Այսօր, 16:25 «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսի չվերթերը Այսօր, 16:19 Անահիտ Ավանեսյանը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները Այսօր, 15:53 Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է Այսօր, 15:50 Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել Այսօր, 15:39 Փոխնակ մոր ծառայություններից անցած տարիներին օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող Այսօր, 15:31 ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը կրկին նահանջել է Այսօր, 15:29 Աբխազիայում խորհրդարանի մոտ հրաձգության հետևանքով պատգամավոր է մահացել Այսօր, 15:27 Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ Այսօր, 15:23 Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom (Տեսանյութ) Այսօր, 15:20 Մարդկանց դժգոհությունն ահռելի չափերի է հասել. այսպես չի կարող շարունակվել. Արմինե Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 15:14 Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Մարության Այսօր, 14:55 ԿԸՀ-ն Դավիթ Առուշանյանի մանդատը հանձնել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին Այսօր, 14:50 Սոնա Մնացականյանի գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելն անօրինական է համարվել Այսօր, 14:45 «Խաղաղության պայմանագիր» չի կնքվի, Փաշինյանը չի հեռանա, կանայք շուտ կհղիանան, ստախոս լրագրողներն էլ շնչահեղձ կլինեն. աստղաբանի կանխատեսումները՝ 2025-ի համար Այսօր, 14:16 Ավանեսյանը վստահեցնում է՝ Փաշինյանը չի սպառնացել համայնքապետերին, այլ խոսել է խնայողություններից Այսօր, 14:13 Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 13:56 Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 13:49 Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ Այսօր, 13:28 Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. Հայաքվե Այսօր, 13:09 Խելագարվելու բան է, ոնց որ մարդկանց անընդհատ ներվայնացնենք՝ գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:01 Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը Այսօր, 12:57 Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին (Տեսանյութ) Այսօր, 12:39 Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պետք է ուղիղ ասել՝ ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի. Փաշինյան Այսօր, 12:31 Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին Այսօր, 12:27 Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Փաշինյանը հանձնարարեց՝ «second hand» ապրանքների կարգի օգնություն, եթե նույնիսկ եկել է, թող մաքսատնից հետ տան, ՀՀ-ն դրա կարիքն այլևս չունի (Տեսանյութ) Այսօր, 12:03 Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր Այսօր, 12:00 ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ Այսօր, 11:54 Բարերար-գործարարները տանում են մի տեղ քարեր են դնում, հետո մի մեծ քար էլ՝ գլխին, հավաքվում բացումն անում են, բայց դրանից համայնքում ոչ մի բան չի փոխվում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է Այսօր, 11:32 Կորեան Հայաստանին շտապօգնության 6 մեքենա է տվել Այսօր, 11:29 «Ինտեր»-ում խաղ կառուցելու և մրցակցի գրոհները քանդելու գործում լավագույնը Մխիթարյանն է․ Բարելա Այսօր, 11:27 «Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ Այսօր, 11:23 Գյումրիում ճգնաժամային իրադարձություններից հետո մեզ հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:18 Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան Այսօր, 11:06 Պտղնիով անցնող տեղամասում տեղադրվել են լուսացույցներ. երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 10:55 Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով Այսօր, 10:53 Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին Այսօր, 10:50 2 կգ-ից ավելի մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:47 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների Այսօր, 10:44 2024-ի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը Այսօր, 10:34 «Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը». Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին Այսօր, 10:29 Ուժեղ քամու հետևանքով Լոռիում և Գեղարքունիքում վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր, տապալվել են ծառեր Այսօր, 10:28 Պայթյուն՝ ավտոմեքենայում Այսօր, 10:14 Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում փոխգործակցությունը Այսօր, 09:55 Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 09:41 Ապարանի տարածաշրջանում բուք է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները Այսօր, 09:35 «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դպրոցի տնօրեններին շրջաբերականով զգուշացրել է՝ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ Այսօր, 09:34 «Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը Այսօր, 09:30 Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում․ Փաշինյան Այսօր, 09:25 «Ժողովուրդ». Բացի հարստանալը՝ Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին Այսօր, 09:14 «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի Այսօր, 09:13 «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ Այսօր, 09:12 «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը Այսօր, 09:09 #հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես ժողովրդի շահաբաժին․ Փաշինյան Այսօր, 09:04 «Փաստ». Ովքե՞ր են ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում Այսօր, 08:59 «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա 18/12/2024 22:52 Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան 18/12/2024 22:51 Հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ժամանակի պահանջներին համապատասխան. Փաշինյան 18/12/2024 22:45 Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու մարմին 18/12/2024 22:17 ՌԴ-ում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները․ կան տասնյակ վիրավորներ և զոհ 18/12/2024 22:02 Դուք ասել եք՝ «ասեք՝ կանենք», հիմա 75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, փոխելո՞ւ եք ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին 18/12/2024 21:47 «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին 18/12/2024 21:40 Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին 18/12/2024 21:29 Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք. Մարության 18/12/2024 21:17 Ֆրանսիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին համերաշխության ուղերձի համար 18/12/2024 21:02 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 18/12/2024 20:36 Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները 18/12/2024 20:30 Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում

Տվյալ բաժնի վերջին նյութերը