Այսօր, 11:27
«Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ
Կառավարության որոշմամբ՝ Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նորանշանակ մարզպետն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ հայրենի մարզի կառավարումը իրեն հանձնելու համար։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք»,- ասաց Առուշանյանը։