Այսօր, 11:36
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է
Անցնող տարում Միության անդամ երկրները ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ակտիվորեն աշխատել են 2023 թվականի վերջին ԵԱՏՄ-ի Խորհրդի կողմից ընդունված եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համապարփակ ծրագրի իրագործման ուղղությամբ։ Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով եվրասիական տրանսպորտային միջանցքների և առաջնային ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի մասին, այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը:
«Միության անդամ երկրների միջև տրանսպորտային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ, օրինակ, ԵԱՏՄ-ն ճանապարհների երկարությամբ աշխարհում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ երկաթուղիների երկարությամբ՝ 3-րդ տեղը։
Եվրասիական տրանսպորտային միջանցքները ելք ունեն դեպի Բալթիկ և Կարմիր ծովեր, Եվրոպա, Չինաստան, Իրան, Արաբական երկրներ և Հնդկաստան»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս ընթացքում տարվել է մեծ վերլուծական աշխատանք, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերլուծություն թիրախային զարգացման ցուցանիշների և եվրասիական տրանսպորտային միջանցքների անձնագրերի նախապատրաստման, միջանցքների վերաբերյալ միանման պահանջների մշակման, ինչպես նաև մասնակի հատվածների զարգացման միջոցառումների սահմանման վերաբերյալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։