Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը

Այսօր, 16:28

Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը


Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարները.

Վերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները,

Հիշատակելով «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ մայիսի 14-ի կոնվենցիան և դրա 1954թ․ մայիսի 14-ի և 1999թ․ մարտի 26-ի Արձանագրությունները, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ․ նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» 1972թ․ նոյեմբերի 16-ի կոնվենցիան, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ․ կոնվենցիան և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիան, և խրախուսելով համատեղ ջանքերն՝ ուղղված այդ նպատակներին, ցույց տալով Ֆորումի նվիրվածությունը միջազգային մշակութային համագործակցությանը,

Հաշվի առնելով, որ հունիսի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրվել է որպես Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր, և ճանաչելով քաղաքակրթությունների, մշակույթի, կրոնների և հավատքների միջև ավելի խորը ըմբռնման և հարգանքի խթանման գործում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արժեքավոր դերակատարումը, և այս առումով, խրախուսելով բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, նշել Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրը կրթական և հանրային իրազեկման գործողությունների միջոցով,

Ընդգծելով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ որպես միջմշակութային երկխոսության, սեփական մշակութային ժառանգության պաշտպանության և առաջմղման ոլորտում համագործակցության, խաղաղության և բռնությունից զերծ մշակույթի խթանման միջկառավարական հարթակ,

Ընդգծելով, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի» 70-ամյակը (1954թ.) և դրա Արձանագրության 25-ամյակը լավ առիթ են միջազգային հանրության ջանքերի համախմբման և ամրապնդման համար՝ պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը զինված հակամարտությունների և խաղաղ ժամանակ,

Ընդգծելով, որ ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը,

Դատապարտելով մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը, յուրացումը և ժխտումը, ի թիվս այլոց՝ կրոնական վայրերի և հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային արժեքների կողոպուտն ու մաքսանենգությունը զինված հակամարտությունների ընթացքում, 

Ընդգծելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են նպաստել հակամարտությունների սրմանը՝ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքների իրացումը,

Մտահոգություն հայտնելով մշակութային ժառանգության պահպանման վրա կլիմայի փոփոխության, ծայրահեղ եղանակային պայմանների, բնական աղետների անբարենպաստ ազդեցության կապակցությամբ,

Ընդգծելով նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանության և վերականգնման գործում,

Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր մանդատի շրջանակներում ձեռնարկված գործողությունները՝ պաշտպանելու և պահպանելու վտանգված մշակութային ժառանգությունը և զինված հակամարտությունների ժամանակ մշակույթի պաշտպանությանն ու մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված գործողությունները,

Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շարունակական ջանքերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղության և բռնության բացառման մշակույթի խթանմանը՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ կանանց կազմակերպությունների, երիտասարդության, բարերարների, կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների, ակադեմիայի, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ,

ընդգծեցին իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն,

շեշտեցին միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների  վերադարձը,

խրախուսեցին անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում, 

միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ արեցին խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը,

պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական ​​բանականությունը,

ողջունեցին Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը,

խրախուսեցին միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություններին, որ իրենց անդամ պետությունների հետ համագործակցությամբ ընդլայնեն իրենց գործունեությունը` ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը կլիմայի փոփոխությունից և եղանակի անբարենպաստ պայմաններից,

պայմանավորվեցին ձեռնարկել հետևյալ միջոցները Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար. 

8․1 դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շարունակականության և գործառնական արդյունավետության բարձրացման ուղիները,

8․2 ստեղծել ազգային պատասխանատուների ցանց՝ նպատակ ունենալով ապահովել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում գործողությունների համակարգումը և համահունչ ընթացքը,

8.3․ դիտարկել վեբկայք ստեղծելու գաղափարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ինստիտուցիոնալ հիշողությունը հետագայում պահպանելու և ամրապնդելու համար,

8․4 միասնաբար նպաստել անդամների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդհանուր առաջնահերթությունների՝ համագործակցային նախաձեռնությունների և խորհրդակցությունների միջոցով առաջխաղացմանը՝ ,

8․5 դիտարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում բարեկամական խմբի ստեղծումը՝ համաձայնեցված նախաձեռնությունների և համատեղ խորհրդակցությունների նպատակով,

 8․6 դիտարկել համատեղ հայտարարություններ ու նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովների և Գործադիր խորհրդի նստաշրջաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մանդատ ունեցող միջկառավարական այլ մարմիններում, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տարեկան ժողովներում և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններում համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ միջազգային հարթակներում ֆորումի ձայնն ուժեղացնելու նպատակով,

8․7 խրախուսել ֆորումի անդամ պետությունների համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ֆորումի անդամ պետությունների համատեղ հայտերի ներկայացման միջոցով՝ անդամ պետությունների մշակութային ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ներառելու համար՝ ցուցադրելով բազմազան ավանդույթների հարստությունը,

8․8 համագործակցաբար մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ համապատասխան միջոցառումներին՝ փորձը կիսելու և հավաքական ձեռքբերումները ցուցադրելու համար,

8․9 ուսումնասիրել անդամ պետությունների միջև համատեղ հնագիտական ​​պեղումների և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի հնարավորությունները, հատկապես պատմական և մշակութային ընդհանուր կապեր ունեցող տարածաշրջաններում,

8․10 դիտարկել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությունը՝ համատեղ խթանելու մշակութային և հոգևոր զբոսաշրջությունն՝ օգտագործելով ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումները, խրախուսել կայուն զբոսաշրջության պրակտիկան և խթանել փոխըմբռնումը զանազան մշակութային վայրերի և պրակտիկանների առաջխաղացման միջոցով,

8․11 մշակել հոգևոր զբոսաշրջության համատեղ նախաձեռնություններ, որոնք ընդգծում են անդամ պետությունների եզակի կրոնական ժառանգությունը և խթանում կայուն զբոսաշրջության փորձառությունը,

8․12 իրականացնել կայուն զբոսաշրջության նախաձեռնություններ՝ նվազագույնի հասցնելու հոգևոր զբոսաշրջության գործունեության ազդեցությունը բնության վրա և պահպանելու կրոնական վայրերի ինքնությունը,

8․13 խրախուսել համատեղ ներդրումները վիրտուալ տուրերի և կրոնական վայրերի առցանց տվյալների բազաների ստեղծման համար՝ ապահովելով ուխտավորների և հետազոտողների հեռահար մուտքը,

8․14 խրախուսել համատեղ ներդրումները կրոնական վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են ճանապարհները, տրանսպորտը և կացարանները [*];

8․15 մշակել նոր անդամակցության ընթացակարգերի և դիտորդի կարգավիճակի չափանիշներ, որոնք պետք է համաձայնեցվեն կոնսենսուսով՝ խթանելով համաժողովի շրջանակներում ներառականությունն ու բազմազանությունը, միաժամանակ ողջունելով նոր երկրների անդամակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին,

8․16 ստեղծել անդամ պետությունների մշակութային ժառանգության փորձագետների ցանց՝ մշակութային արժեքների ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար՝ ցույց տալով ֆորումի հանձնառությունը միջազգային մշակութային համագործակցությանը,

8․17 կազմակերպել կարողությունների զարգացման աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր անդամ երկրներում ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ կենտրոնանալով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են պահպանումը, վերականգնումը և թանգարանների կառավարումը,

8․18 նպաստել մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահետազոտական ​​ջանքերի մեկտեղմանը՝ օգտագործելով անդամ երկրների ակադեմիական շրջանակների փորձը՝ խորացնելու փոխըմբռնումը և խթանելու մշակութային երկխոսությունը,

8․19 համագործակցել թվայնացման նախագծերի շուրջ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու համար՝ ներառյալ վիրտուալ թանգարանների և առցանց տվյալների բազաների ստեղծումը,

8․20 դիտարկել անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու համար հարթակների ստեղծման գաղափարը՝ խթանելով երկխոսությունը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդական նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղության մշակույթին և ժառանգության պաշտպանությանը:

9. ընդգծեցին քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ դերակատարների դերը՝ ներառյալ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ազգային հաստատությունները, կրոնական առաջնորդները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, կանանց կազմակերպությունները, երիտասարդները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները՝ խաղաղության և ոչ բռնության մշակույթի, հանդուրժողականության, ոչ խտրականության, կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի  և մշակութային իրավունքի խթանման գործում, 

10. դատապարտեցին շարունակվող հակամարտությունների արդյունքում մշակութային և ժառանգության օբյեկտների ոչնչացումը:

11. Նախարարները շնորհակալություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպման հյուրընկալման համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։

12. Նախարարները ողջունեցին 2025 թվականին Ֆորումի նախագահությունը ստանձնելու և 9-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելու Հունաստանի Հանրապետության պատրաստակամության մասին հայտարարությունը և միաձայն հաստատեցին այդ որոշումը:

[*] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:51 Պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների․ Պուտին Այսօր, 18:35 Հույսով սպասում եմ այն օրվան, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տա․ Զոհված զինվորի մայր Այսօր, 18:18 Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը, գումարներն էլ չի վերադարձնի քաղաքացիներին Այսօր, 18:03 34-ամյա տղամարդու մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակներ ու դանակներ Այսօր, 17:48 ՊԵԿ-ը հարկ վճարողներին տուգանել է 16.6 միլիոն դրամով Այսօր, 17:31 Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով, խաթարված է ողջ անվտանգության համակարգը, իսկ կառավարության ղեկավարը հպարտանում է, թե գյուղում տների տանիքներ են նորոգվել․ Թաթոյան Այսօր, 17:19 Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով Այսօր, 17:04 Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որում կոչ կա՝ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Այսօր, 16:52 Սիրիայում Ռուսաստանը չի ձախողվել, հասել է իր նպատակներին․ Պուտին Այսօր, 16:36 Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան Այսօր, 16:28 Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը Այսօր, 16:25 «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսի չվերթերը Այսօր, 16:19 Անահիտ Ավանեսյանը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները Այսօր, 15:53 Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է Այսօր, 15:50 Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել Այսօր, 15:39 Փոխնակ մոր ծառայություններից անցած տարիներին օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող Այսօր, 15:31 ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը կրկին նահանջել է Այսօր, 15:29 Աբխազիայում խորհրդարանի մոտ հրաձգության հետևանքով պատգամավոր է մահացել Այսօր, 15:27 Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ Այսօր, 15:23 Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom (Տեսանյութ) Այսօր, 15:20 Մարդկանց դժգոհությունն ահռելի չափերի է հասել. այսպես չի կարող շարունակվել. Արմինե Օհանյան (Տեսանյութ) Այսօր, 15:14 Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն արհամարհելու իշխանության որոշումը և բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Մարության Այսօր, 14:55 ԿԸՀ-ն Դավիթ Առուշանյանի մանդատը հանձնել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին Այսօր, 14:50 Սոնա Մնացականյանի գործով Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելն անօրինական է համարվել Այսօր, 14:45 «Խաղաղության պայմանագիր» չի կնքվի, Փաշինյանը չի հեռանա, կանայք շուտ կհղիանան, ստախոս լրագրողներն էլ շնչահեղձ կլինեն. աստղաբանի կանխատեսումները՝ 2025-ի համար Այսօր, 14:16 Ավանեսյանը վստահեցնում է՝ Փաշինյանը չի սպառնացել համայնքապետերին, այլ խոսել է խնայողություններից Այսօր, 14:13 Վերին Լարսի ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 13:56 Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 13:49 Սահմանվել են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ կարգավորումներ Այսօր, 13:28 Պահանջում ենք առկախել տրանսպորտի թանկացման որոշումը և պատվիրել մասնագիտական անկախ փորձաքննություն. Հայաքվե Այսօր, 13:09 Խելագարվելու բան է, ոնց որ մարդկանց անընդհատ ներվայնացնենք՝ գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:01 Հայտնի է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը Այսօր, 12:57 Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին (Տեսանյութ) Այսօր, 12:39 Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պետք է ուղիղ ասել՝ ծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի. Փաշինյան Այսօր, 12:31 Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին Այսօր, 12:27 Հայաստանի բանակը պետք է կերպափոխվի, այդ թվում նաև խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ տեղավորվի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Փաշինյանը հանձնարարեց՝ «second hand» ապրանքների կարգի օգնություն, եթե նույնիսկ եկել է, թող մաքսատնից հետ տան, ՀՀ-ն դրա կարիքն այլևս չունի (Տեսանյութ) Այսօր, 12:03 Ալիևի հայտարարությունները մեկ անգամ ևս փաստում են, որ քննարկվողը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագիր Այսօր, 12:00 ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ Այսօր, 11:54 Բարերար-գործարարները տանում են մի տեղ քարեր են դնում, հետո մի մեծ քար էլ՝ գլխին, հավաքվում բացումն անում են, բայց դրանից համայնքում ոչ մի բան չի փոխվում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումը ԵԱՏՄ հատուկ նշանակության տիրույթում է Այսօր, 11:32 Կորեան Հայաստանին շտապօգնության 6 մեքենա է տվել Այսօր, 11:29 «Ինտեր»-ում խաղ կառուցելու և մրցակցի գրոհները քանդելու գործում լավագույնը Մխիթարյանն է․ Բարելա Այսօր, 11:27 «Վստահ եմ՝ մեր բոլորի ջանքերով հաջողելու ենք». Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետ Այսօր, 11:23 Գյումրիում ճգնաժամային իրադարձություններից հետո մեզ հաջողվեց ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ներդնել ՀՀ-ում. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:18 Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Գևորգ Դանիելյան Այսօր, 11:06 Պտղնիով անցնող տեղամասում տեղադրվել են լուսացույցներ. երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 10:55 Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակներով Այսօր, 10:53 Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին Այսօր, 10:50 2 կգ-ից ավելի մարիխուանա. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը Այսօր, 10:47 Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների Այսօր, 10:44 2024-ի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման կարգը Այսօր, 10:34 «Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը». Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին Այսօր, 10:29 Ուժեղ քամու հետևանքով Լոռիում և Գեղարքունիքում վնասվել են ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր, տապալվել են ծառեր Այսօր, 10:28 Պայթյուն՝ ավտոմեքենայում Այսօր, 10:14 Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում փոխգործակցությունը Այսօր, 09:55 Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան Այսօր, 09:41 Ապարանի տարածաշրջանում բուք է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները Այսօր, 09:35 «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարը դպրոցի տնօրեններին շրջաբերականով զգուշացրել է՝ չհամարձակվեք ինքներդ ձեզ տարեվերջյան պարգևավճար տալ Այսօր, 09:34 «Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը Այսօր, 09:30 Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում․ Փաշինյան Այսօր, 09:25 «Ժողովուրդ». Բացի հարստանալը՝ Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված Այսօր, 09:19 «Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին Այսօր, 09:14 «Փաստ». ՀՔԾ նախկին պետի որդին Փաշինյանի կողմից նշանակվել է նոր պաշտոնի Այսօր, 09:13 «Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե կլինի՞, թե՞ ոչ Այսօր, 09:12 «Հրապարակ». Ինչ կարժենա ՀՀ բյուջեի համար Եվրոպոլում սպա ունենալը Այսօր, 09:09 #հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես ժողովրդի շահաբաժին․ Փաշինյան Այսօր, 09:04 «Փաստ». Ովքե՞ր են ռուսաստանաբնակ հայերի, այսպես կոչված, «սև ցուցակում», որոնց մուտքը Հայաստան կարգելվի Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Թիմում Հայկ Կոնջորյանին անվստահելի են համարում Այսօր, 08:59 «Հրապարակ». Փաշինյանը կատաղած է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի վրա 18/12/2024 22:52 Երբ «երեսը լվալու» փոխարեն՝ լղոզում են կեղտը. Աշոտյան 18/12/2024 22:51 Հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ժամանակի պահանջներին համապատասխան. Փաշինյան 18/12/2024 22:45 Նոր Հաճնում շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղամարդու մարմին 18/12/2024 22:17 ՌԴ-ում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները․ կան տասնյակ վիրավորներ և զոհ 18/12/2024 22:02 Դուք ասել եք՝ «ասեք՝ կանենք», հիմա 75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, փոխելո՞ւ եք ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին 18/12/2024 21:47 «Մենք քայլեր ենք ձեռնարկում». ԱՄՆ պետդեպի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների մասին 18/12/2024 21:40 Մահվան ելքով վրաերթ՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին 18/12/2024 21:29 Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք. Մարության 18/12/2024 21:17 Ֆրանսիայի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին համերաշխության ուղերձի համար 18/12/2024 21:02 Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 18/12/2024 20:36 Հայաստանի և Իրանի նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու մարտահրավերները 18/12/2024 20:30 Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում 18/12/2024 20:20 Թքել է պետք այն «մտավորականի» դեմքին, մոռանալ ու արհամարհել նրան, ով… Սամվել Ֆարմանյանը՝ զորիբալայանների ու ռոբերտամիրխանյանների մասին 18/12/2024 20:13 Մարությանն ու Ավինյանը միմյանց մեղադրեցին ստելու մեջ. Մարությանը ձայնագրություն միացրեց և հայտարարեց՝ «Տիգրան Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասաց» 18/12/2024 19:45 Այսօրվա իշխանությունները մոռացել են, թե ինչի համար է հանրային տրանսպորտը, ես պնդում եմ՝ հնարավոր է 100 դրամով ունենալ որակյալ տրանսպորտ. Մարությանը՝ Ավինյանին 18/12/2024 19:36 Ադրբեջանցիները 13-րդ դարի պարսիկ հռչակավոր գիտնական համարում են ադրբեջանցի, իրականությունն այլ է. «Գեղարդ» հիմնադրամ 18/12/2024 19:13 10 մլն դրամ նվիրատվությունների պահանջը փորձում են ներկայացնել որպես ռեկետ, շորթում. Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ մեղադրանքների մասին 18/12/2024 18:49 Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել 18/12/2024 18:33 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը 18/12/2024 18:23 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ 18/12/2024 18:12 Եթե ​​Վրաստանն ընկնի ՌԴ վերահսկողության տակ, դա կազդի Հայաստանի եվրոպական ապագայի վրա․ Զուրաբիշվիլի 18/12/2024 17:54 Ի՞նչպիսի եղանակ է լինում Ամանորին Երևանում 18/12/2024 17:46 ՌԴ-ի հետ որևէ առնչություն չունի. Զախարովայի արձագանքը հարցին, թե ՌԴ-ն միջնորդե՞լ է, որ Հնդկաստանը զենք վաճառի Ադրբեջանին 18/12/2024 17:32 Սիրիայի իրադարձություններից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանը պատճառներ է հավաքում ՀՀ-ի հարավի դեմ նոր ռազմական ագրեսիա իրականացնելու և «միջանցք» ստանալու համար. Զաքարյան 18/12/2024 17:20 Մենք բազմիցս նշել ենք հումանիտար հարցերով Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման կարևորությունը. Զախարովա 18/12/2024 17:12 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա. ՀՀ ԱԳ փոխնախարար 18/12/2024 17:04 Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ 20 տոկոս «օկուպացիայից» էր նվնվում. Շարմազանով 18/12/2024 16:57 Զախարովան Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը ոչ բարեկամական քայլ է անվանել 18/12/2024 16:50 Արմավիրի քրեական ոստիկանները բացահատել են գողություններ բնակարանից և տերմինալից

Տվյալ բաժնի վերջին նյութերը