Այսօր, 14:16
Ավանեսյանը վստահեցնում է՝ Փաշինյանը չի սպառնացել համայնքապետերին, այլ խոսել է խնայողություններից
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ Փաշինյանը չի սպառնացել համայնքապետերին, թե պետք է կրճատել ավտոմեքենաները։
«Սպառնալիք կամ նման երանգ չկար, վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, որ համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն բյուջետային միջոցների հանդեպ»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ավանեսյանը։
Ըստ նրա՝ դպրոցները, մանկապարտեզները, բուժկետերը պետք է վերանորոգվեն խնայված, կուտակված միջոցների հաշվին։
«Մեր ֆունկցիաներն իրականացնելու համար պետք է ունենանք ռեսուրսներ՝ ավտոմեքենա և մնացած անհրաժեշտ բաները, բայց պետք է հասկանանք, որ խնայողաբար և միայն խիստ կարիքի դեպքում պետք է հատկացնենք բյուջետային միջոցներ»,-նշեց նախարարը։
Նա ասաց նաև, թե առողջապահության համակարգում, օրինակ, դիտարկում են վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ։
«Եթե որևէ բան չփոխենք մեր աշխատելակարգի մեջ, դժվար թե արդյունքի հասնենք»,-ասաց Ավանեսյանը։