Այսօր, 15:20
Մարդկանց դժգոհությունն ահռելի չափերի է հասել. այսպես չի կարող շարունակվել. Արմինե Օհանյան (Տեսանյութ)
Մարդկանց դժգոհությունն ահռելի չափերի է հասել, Գյումրին՝ վառ օրինակ. փրայմերիզին յոթ թեկնածու ունեին, յոթից հինգը ՔՊ-ական էին, ընտրվեց ոչ ՔՊ-ականը, սա էլ դժգոհության արտահայտման ձև է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
«Հանրությունը, պարտադիր չէ, որ դժգոհությունն արտահայտի փողոց դուրս գալով, մարդիկ չպետք է անընդհատ փողոցում լինեն։ 2018 թվականին փողոց դուրս գալու հետևանքները մարդիկ տեսան, հիմա շատերն ասում են՝ չենք ուզում մեկ անգամ էլ սխալվել՝ փողոցով իշխանություն բերել նրան, ով չպետք է լինի իշխանության։ Մարդիկ դժգոհ են նաև ընդդիմությունից։ Կա պահանջ ընդդիմությանը՝ լինել ավելի մարտնչող, ավելի միասնական, մինչդեռ ընդդիմությունը տարբեր ճամբարների է բաժանված, անհաշտ են, միմյանց դեմ են պայքարում։
Ես միշտ ասում եմ, որ մեր ժողովուրդն անընդհատ սպիտակ ձիով ասպետի է սպասում, այնուամենայնիվ, մարդիկ դժգոհ են, ուզում են փոփոխություն, որ պահին զգացին՝ որ միավորը ընդունակ է ստանձնել առաջնորդություն և գիտի՝ ինչպես հանել երկիրն այս վիճակից, անխուսափելիորեն կգնան հետևից։ Հստակ է մի բան, եթե այսպես շարունակվի, շատ վատ ավարտ է ունենալու հենց իշխանության համար»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։