19/12/2024 20:57
Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ․ Միրզոյան
Արարատ Միրզոյանը ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ նիստին հնչեցրած ելույթում անդրադարձել է, իր իսկ ձևակերպմամբ, «մեր անմիջական հարևանությամբ վերջերս տեղի ունեցած քննարկումներին»։
«Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ»,- հայտարարել է Միրզոյանը։