Այսօր, 12:00
ՀՀ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ամփոփելով ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները։
«Ինչպես նաև մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները։
Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանում չեն հարգում մարդու հիմնարար իրավունքները։ Մենք կշարունակենք վարել այս քաղաքականությունը», - ասել է նա: