Այսօր, 16:52
Սիրիայում Ռուսաստանը չի ձախողվել, հասել է իր նպատակներին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այն, ինչ կատարվեց Սիրիայում, տեղին չէ որակել որպես Ռուսաստանի պարտություն։
Այսպես է նա արձագանքել արևմտյան լրատվամիջոցներին, որոնց հրապարակումներում հակառակի մասին պնդում կա։
«Դուք ցանկանում եք Սիրիայում կատարվողը մատուցել որպես ինչ-որ ձախողում, որպես Ռուսաստանի պարտություն։ Վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»,- ասել է Պուտինը։
Նա նշել է նաև՝ Ռուսաստանը Սիրիայում հասել է իր նպատակներին։
«Ի վերջո, մենք 10 տարի առաջ եկանք Սիրիա, որպեսզի այնտեղ ահաբեկչական անկլավ չստեղծվի, ինչպես ստեղծվեց այլ երկրներում, ասենք՝ Աֆղանստանում։ Ընդհանուր առմամբ, մենք մեր նպատակներին հասել ենք»,- ասել է Պուտինը։