Այսօր, 12:57
Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետն՝ իր աշխատակազմում հայտնաբերված 1 մլրդ 70 մլն դրամի խախտումների մասին (Տեսանյութ)
ՊՎԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմում 1 մլրդ 70 մլն դրամի խախտումներ կան։
«Մենք մեր պարզաբանումները տվել ենք, համաձայն չենք այդ խախտումների հետ։ Հիմա գործն ուղարկվել է դատարան, սպասում ենք»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Նա վստահեցնում է՝ չարաշահումներ չկան.
«Վստահ եմ, որ խախտումներ էլ չկան։ Քանի որ գործն արդեն գնացել է դատախազություն, խնդրում եմ, դուք էլ հետևեք իրադարձություններին, հասկանանք՝ արդյո՞ք կան այդ խախտումները, թե՞ ոչ»։