Այսօր, 18:18
Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը, գումարներն էլ չի վերադարձնի քաղաքացիներին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է․
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Հետագա մանիպուլյացիաներից խուսափելու համար հայտնում ենք՝
1. Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
2. Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։