![Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ](https://www.aysor.am/news_images/790/2369126_1/capture.thumb.png)
Այսօր, 15:27
Ոչ սթափ վիճակում «Porsche»-ով մահացու վրաերթ կատարած վարորդի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք և 2 մլն դրամի գրավ
Դեկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրնսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Շիրազ Պետրոսյանը միջնորություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Փիրումյանի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վերջինս կասկածվում է դեկտեմբերի 13-ին, ոչ սթափ վիճակում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով խոշոր ավտովթարի և հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ինչից հետո նա դեպքի վայրը լքել էր:
Դատավորը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո որոշում է կայացրել, որով նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք և 2 մլն դրամի գրավ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։