Այսօր, 19:59
Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ արվեստի/մշակույթի ուսումնական հաստատություններում որակյալ կրթության հանրահռչակում և հասանելիության բարձրացում, անձնակազմի վերապատրաստում, կրթական միջավայրի բարելավում, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում մշակութային բուհերի գործունեության մեջ թեմաներով:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը:
Մշակույթի բնագավառում Հայաստան-Ռուսաստան առաջին կրթական համաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 28-ին, որի ընթացքում կազմակերպվել են զեկույցներ և քննարկումներ մշակութային կրթության բնագավառում ՀՀ-ՌԴ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ, վարպետության դասեր, ինչպես նաև կինոյին նվիրված ցուցադրություն և ֆիլմի ցուցադրում: