Այսօր, 09:09
#հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես ժողովրդի շահաբաժին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ շարքի հերթական հրապարակումն է արել, այս անգամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ վերաբերյալ։
«#հատիկառհատիկ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։
Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի», - գրել է նա։