Այսօր, 12:09
Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
Կյանքից հեռացել է պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Մանրամասներին չեմ տիրապետում, միայն գիտեմ, որ վերջին շրջանում սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ Նրան կհուղարկավորեն Սուրենավան համայնքում»։
Մարզպետը նաև հավելեց, որ Աղազարյանների ընտանիքը վաղուց մարզում չի բնակվում։
Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանն էլ նշեց, որ Աղազարյանի կինը երկու օր առաջ ծանր վիրահատության է ենթարկվել.«Սրտի հետ կապված խնդիրներ էին, վիրահատել էին»։