20/12/2024 19:47
Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ
Շաբաթվա ընթացքում Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է անցել ռուսական վերահսկողության ներքո։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ռուսական կողմի վերահսկողության տակ են անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Աննովկա, Վեսյոլի Գայ, Ելիզավետովկա, Տրուդովոյե, Ուսպենովկա, Նովոպուստինկա, Պուշկինո, Ստարիե Տերնի, Զելյոնովկա և Նովիյ Կոմար բնակավայրերը։