20/12/2024 20:18
Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում
Իրանի ռազմական խորհրդականների ներկայությունը Սիրիայում ուղղված էր «Իսլամական պետության» դեմ պայքարին, և Թեհրանը հաջողությամբ կատարել է այդ խնդիրը, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալիռեզա Սալիմին։
«Նրանք, ովքեր կասկածի տակ էին դնում Սիրիայում մեր ներկայության նպատակահարմարությունը, պետք է իմանան, որ այդ ներկայությաան շնորհիվ ապահովվել է մեր երկրի անվտանգությունը։ «Իսլամական պետությունը» ձգտում է գերիշխել տարածաշրջանի երկրների վրա և ստեղծել խալիֆայություն։ Սիրիայում իրանցի զինվորականների ներկայությունը հանգեցրել է նրան, որ «Իսլամական պետությունը» հեռու է շպրտվել մեր երկրի սահմաններից»,- YJC գործակալությանը տված հարցազրույցում ասել է իրանցի պատգամավորը։
Նշենք, որ Իրանի ռազմական խորհրդականների կորպուսը Սիրիայում տեղակայված է եղել 2013-ից 2024 թվականներին։ Ասադի կառավարության տապալումից հետո Իրանը որոշել է դուրս բերել իր զինվորականներին Սիրիայից։