Այսօր, 16:55
Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան
«Երեկ Փաշինյանը փորձեց Ալիևի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտվողական տրամաբանությունից ելնելով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանն իր պատասխանով միաժամանակ երկու բան ապացուցեց․ առաջինը, որ ՀՀ-ն սուվերեն պետություն չէ։ Փաշինյանի պատասխանը Ալիևին պիտի լիներ՝քո գործը չէ, մենք՝ որպես սուվերեն պետություն, ումից ինչ զենք ուզում ենք, գնում ենք, դու գնա, քո խնդիրներով զբաղվի: Բայց նա միայն արդարացավ:
Երկրորդը՝ Փաշինյանն ապացուցեց, որ այս 6 տարվա ընթացքում ինքը դիվանագիտությունից նոր բան չի սովորել: Փաշինյանի դիվանագիտական փորձը ձախողության փորձ է: Ինչ արել է դիվանագիտության մեջ, այս արդյունքներն են և շարունակվող զիջումները»,-ասել է Օսկանյանը:
Նա նաև ընդգծել է՝ Արցախի հարցը պետք է բերել օրակարգ։
«Ադրբեջանի ամեն քայլ փոխվում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պետք է բերել օրակարգ, դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում է, որ արցախահայությունն իր տներից զկվել է: Նրանք պարտավոր են, պետք է բերեն հարցը օրակարգ»,- ասել է Վարդան Օսկանյանը: