Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան

Այսօր, 15:14

Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան


2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում` 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն` Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևյալ պատկերը:

1. Աշխատանք

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

2. Տնտեսական աճ

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի` ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ., ըստ կառավարության, տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն` շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում:

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող «Սեպուհ» ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակած ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

4. Կոռուպցիայից զերծ երկիր

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների «ամենասիրելի» թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում: Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը:

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքներն առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում, իհարկե, տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող «խաղաղություն», ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

8. Ուժեղ բանակ

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը «կատարվել է» շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

9. Կրթության որակի բարելավում

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է:

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73570 մարդ, 2022թ.-ին՝ 27940 մարդ, 2023թ.-ին՝ 36510 մարդ: Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա, ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է, օրինակ՝ Գյումրու չափ մի քաղաք:

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից Այսօր, 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում Այսօր, 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում Այսօր, 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում Այսօր, 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը Այսօր, 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ Այսօր, 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար Այսօր, 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում Այսօր, 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են Այսօր, 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը Այսօր, 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) Այսօր, 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան Այսօր, 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց Այսօր, 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով Այսօր, 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Այսօր, 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից Այսօր, 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան Այսօր, 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը Այսօր, 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել Այսօր, 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները Այսօր, 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան Այսօր, 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը Այսօր, 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ Այսօր, 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում Այսօր, 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը Այսօր, 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը Այսօր, 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ Այսօր, 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին Այսօր, 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին Այսօր, 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան Այսօր, 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն Այսօր, 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը Այսօր, 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել Այսօր, 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան Այսօր, 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով Այսօր, 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր Այսօր, 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել Այսօր, 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան Այսօր, 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը Այսօր, 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա Այսօր, 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն Այսօր, 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել Այսօր, 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին Այսօր, 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից Այսօր, 10:37 Միրզոյանը և Ղազախստանի ԱԳՆ-ն քննարկել են երկկողմ հարաբերություններ զարգացման հեռանկարները Այսօր, 10:34 Դիմել եմ Փաշինյանին, իրավապահները պիտի զբաղվեն սուտ մատնություն կատարած հայտարարություններով. Թովմասյան Այսօր, 10:26 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ հրապարակվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության ձեռնարկը Այսօր, 10:09 Բայդենն ու Հռոմի պապը քննարկել են խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը Այսօր, 10:04 ՀՀ-ն և ԱՄՆ-ն ունեն համընկնող ռազմավարական շահեր, որոնցից է խաղաղությունը Հարավային Կովկասում Այսօր, 10:01 Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Շարմազանով Այսօր, 09:46 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Այսօր, 09:42 «Ժողովուրդ». Դատավորներն ազատ աշխատելու, խոսելու, անձնական գաղտնիության իրավունք չունե՞ն Այսօր, 09:40 «Հրապարակ». «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր» Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Երկրի կառավարմանը ոչ խելամիտ են վերաբերվում Այսօր, 09:36 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել Այսօր, 09:35 «Ժողովուրդ». ՔՊ-ն կուսակցության նոր գրասենյակի շենքը հետ է վերադարձրել պետությանը Այսօր, 09:31 Ստորագրվել են ՀՀ-Հունաստան երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թ․ ծրագրերը․ ՊՆ Այսօր, 09:28 «Հրապարակ». Փաշինյանի ականջին սկսել են կաթեցնել, թե կոռուպցիայի դեմ պայքարող Դավոյանն էլ անմեղ «աղավնի» չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու Այսօր, 09:22 «Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է 19/12/2024 22:44 Ո՞ր տարիքից սկսած՝ կարելի է ներկել մազերը․ մասնագիտական խորհուրդներ 19/12/2024 22:28 Ինչն է պատճառը, որ Թիկնիզյանը չի կարողանում տեղափոխվել «Սևիլյա» 19/12/2024 22:11 Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 19/12/2024 21:55 Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին 19/12/2024 21:39 Մեքենա է շրջվել Դիլիջանում 19/12/2024 21:15 Արմեն Աշոտյանին ցանկանում են առավելագույնս զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից․ Աբրահամյան 19/12/2024 20:57 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման, մաքսային ընթացակարգերի պարզեցման և անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ․ Միրզոյան 19/12/2024 20:46 «Հաջողություն ենք մաղթում Ադրբեջանին»․ Միրզոյանը փոխանցեց ՍԾՏՀԿ նախագահությունը 19/12/2024 20:31 Դատախազությունը Գոռ Վարդանյանի ֆիլմի ձեռքը կրակն է ընկել, դիմել է ԲՏԱ նախարարություն․ «Հրապարակ» 19/12/2024 20:16 Միֆեր կրծքով կերակրման մասին. Ե՞րբ է երեխան կշտանում 19/12/2024 19:59 Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը 19/12/2024 19:45 «Սպասում ենք նրանց դրական արձագանքին»․ Փաշինյանը Բաքու գրավոր առաջարկ է ուղարկել՝ երկաթուղու բացման վերաբերյալ 19/12/2024 19:38 «Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, տրամադրված ենք կառուցողական աշխատանքի»․ Փաշինյան 19/12/2024 19:33 «Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն, նպատակ կամ ծրագիր չունի»․ Փաշինյան 19/12/2024 19:25 Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջաններ մարդկանց վերադարձը Ադրբեջանի ներքին գործն է․ Փաշինյան 19/12/2024 19:15 Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջը «կառուցողական» է համարում 19/12/2024 19:05 Տնից մեծ գումար է գողացել և շրջիկ առևտրականներից գնել տարբեր իրեր, ապա զանգել ոստիկանություն, որ իր վրա չկասկածեն 19/12/2024 18:51 Պատրաստ ենք բանակցությունների և փոխզիջումների․ Պուտին 19/12/2024 18:35 Հույսով սպասում եմ այն օրվան, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տա․ Զոհված զինվորի մայր 19/12/2024 18:18 Քաղաքապետարանը կբողոքարկի ավտոկայանատեղիներում կայանելու համար դրույքաչափեր սահմանելու որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը, գումարներն էլ չի վերադարձնի քաղաքացիներին 19/12/2024 18:03 34-ամյա տղամարդու մոտ տարբեր տեսակի թմրանյութեր են հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակներ ու դանակներ 19/12/2024 17:48 ՊԵԿ-ը հարկ վճարողներին տուգանել է 16.6 միլիոն դրամով 19/12/2024 17:31 Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով, խաթարված է ողջ անվտանգության համակարգը, իսկ կառավարության ղեկավարը հպարտանում է, թե գյուղում տների տանիքներ են նորոգվել․ Թաթոյան 19/12/2024 17:19 Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 6 աստիճանով 19/12/2024 17:04 Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որում կոչ կա՝ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը 19/12/2024 16:52 Սիրիայում Ռուսաստանը չի ձախողվել, հասել է իր նպատակներին․ Պուտին 19/12/2024 16:36 Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան 19/12/2024 16:28 Ցանկացած ժողովրդի մշակութային արժեքներին վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության ժառանգությանը 19/12/2024 16:25 «Հայկական ավիաուղիները» դեկտեմբերի 20-ից կվերսկսի չվերթերը 19/12/2024 16:19 Անահիտ Ավանեսյանը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները 19/12/2024 15:53 Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է 19/12/2024 15:50 Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել 19/12/2024 15:39 Փոխնակ մոր ծառայություններից անցած տարիներին օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող 19/12/2024 15:31 ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը կրկին նահանջել է 19/12/2024 15:29 Աբխազիայում խորհրդարանի մոտ հրաձգության հետևանքով պատգամավոր է մահացել

Տվյալ բաժնի վերջին նյութերը