Այսօր, 16:19
«Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը
Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստի ժամանակ կողմերի հարցերին պատասխանող ամբաստանյալ Եղիշե Հակոբյանն ի պատասխան իրեն ուղղված փաստաբանի հարցին՝ հայտնեց, որ իր հետ եղել է ևս 2 զինծառայող։ Փաստաբան Նորիկյանն արձանագրեց, որ Հակոբյանը նախաքննական մարմնից թաքցրել է այդ փաստը։
Հակոբյանն էլ պարզաբանեց՝ արդարանալով․ «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»։
Նա նաև նշեց, որ վառարանը վառելիս ինքն էլ է այրվածքներ ստացել և չի կարողացել հասնել կացարանի այն հատվածը, որտեղ զինվորները քնած են եղել։