21/12/2024 19:38
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին քաղաքական իմաստով», հարց է ուղղել քաղաքացիներից մեկը։
Արմեն Աշոտյանը պատասխանել է․ «2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս։
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ։ Ուստի ճոռոմաբանելու բան չկա։
Անցնող տարին հայ ժողովրդի ամոթի, անպատվության և անարդարության հերթական տարին էր»։