Այսօր, 09:11
«Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է: Օրակարգում պետք է լիներ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը. ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ «նախագծով Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր»։
Նախագիծը դեկտեմբերի 17-ին քննարկվել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, այն պետք է քննարկվեր նաև արդեն ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 19-20-ին, սակայն չեղարկվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ պատգամավորներն արդեն պատրաստվում են Ամանորին. նրանց մի մասը մարզերում է, մի մասն էլ երկրում չէ, ուստի որոշվեց նիստը չեղարկել: Օրենսդիրն աշխատանքը կվերսկսի 2025 թվականի հունվարից»։