Այսօր, 16:11
Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը՝ աշխատանք գտնելու վերաբերյալ ու ի պատասխան՝ ընդգծել է․
«Նիկոլ Փաշինյանի գրառումները շատ հեռու են իրականությունից։ Նա Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ արժանիքի կարող է աշխատանք գտնել։ Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն։ Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը, սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը»։
Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը եղել ու մնում է խնամի-ծանոթ-բարեկամը՝ ԽԾԲ-ն։ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է։ Նախկինում բենզալցականում լիցքավորող աշխատած, իր անձնական գործում սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանը քո կողմից Դիլիջան համայնքի ղեկավար նշանակվեց, որովհետև քո եղբոր որդի Սիփան Փաշինյանն էր նրա համար միջնորդել։ Քո դասընկեր, քավոր Հայկ Ղալումյանը պարոն Գռզոյի բանկի Իջևանի մասնաճյուղում էր տարիներով աշխատում, մինչև որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին նրան նշանակեցիր Իջևան համայնքի ղեկավար, 2021 թվականի ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Հակոբ Սիմիդյանը և մյուսները իրենց ղեկավարած ոլորտներից ի՞նչ են հասկանում, որ նախարար են աշխատում»։