Այսօր, 09:26
«Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը: Չնայած Փաշինյան-Ալիև տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, և անգամ «Արցախ» բառը չկիրառվի: Խոսքն ԱԺ, կառավարության, նախագահի ինստիտուտների մասին է։ Մի քանի ամիս է՝ այս նպատակով փորձագիտական խումբ է ձևավորվել, իրավական լուծումներ են քննարկում` ինչպես անել, որ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանալուց հետո այն չլուծարվի, նախագահը պահպանի իր կարգավիճակը։
ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձևակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն և կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։ Մեզ ասացին, որ նմանատիպ մի դրույթ էլ գուցե սահմանեն նախագահի համար։ Ի դեպ, այս բոլոր մարմինները գործելու են հասարակական հիմունքներով` առանց բյուջեի և վարձատրության»։