21/12/2024 21:46
Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 36 000 բնակչություն ունեցող Պորտ Վիլա քաղաքից 27 կմ հյուսիս-արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։
Դեկտեմբերի 17-ին էլ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունն էր հայտնել Վանուատուի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, ինչի հետևանքով 2 մարդ էր զոհվել։