Այսօր, 09:24
«Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը լծվել է նախարարության կարիքների համար կատարվող գնումների կատարման գործընթացին։
Նիկոլ Փաշինյանի «պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանի ղեկավարած նախարարությունը չի խնայում կրճատված մեքենաների փոխարեն նոր մեքենաներ ձեռք բերել, սակայն ոչ ծառայողական։
Ներքին գործերի նախարարությունը 3 մեքենա է ձեռք բերել՝ 1 հատի արժեքը 24 մլն դրամ, իսկ ընդհանուր արժեքով՝ 72 մլն դրամ արժողությամբ։ Մեքենաները եղել են Mercedes մակնիշի «Սպրինտեր» 311CDI մոդելի»։