21/12/2024 20:39
Գերմանիայում սուգ է հայտարարվել
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում այցելուների ուղղությամբ մեքենան քշելու հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, վիրավորները 200-ից ավելին են։ Գերմանիայի իշխանությունները հաղորդել են՝ կասկածյալը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է: Նա ձերբակալվել է դեպքի վայրում:
Տեղի ունեցածի կապակցությամբ Գերմանիայում սուգ է հայտարարվել։
Մագդեբուրգում կատարվածը ահաբեկչություն է որակվել։
Պետական գերատեսչությունների շենքերի բոլոր դրոշները իջեցված են։