22/12/2024 19:11
Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում
Իշխանությունը հրավիրում է օրինակ ճգնաժամային կոմունիկացիների օտարազգի մասնագետների, որոնք վերլուծում են հանրային կարծիքի հարցումները, ըստ այդմ սահմանում անելիքները, կազմում են տարվա պլանը, արդյունքում դրամաշնորհներ են հատկացվում այս կամ այն նախագծի համար. ավելի հստակ՝ իշխանությունն ունի ռեսուրս, մասնագետներ օրակարգեր ձևավերլու, դրանք առաջ տանելու համար, մյուս կողմից՝ ընդդիմությունն արձագանքում է Նիկոլի և Աննայի թեզերին՝ հայտնվելով ծուղակում, մինչդեռ այն թեմաները, որոնց պետք է հետևողականորեն արձագանքել, մնում են օդում,- Aysor-am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Քաղաքական հայ» ակումբի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանը։
«Ընդդիմությունը պետք է անժամկետ ծրագիր ունենա, բոլոր հնարավոր տարբերակներով մարդկանց իրազեկի՝ իշխանությունը ժողովրդավար չէ, որ օրինակ Ակադեմիական քաղաք դրոշակի ներքո քանդում են կրթական համակարգը, որ տրանսպորտն առանց հանրային շահն ու կարծիքը հաշվի առնելու թանկացնում են, իշխանության այս ու նմանատիպ այլ քայլերի մասին հանրությանը պետք է հետևողականորեն բացատրվի։ Ընդդիմությունն ունի սահմանափակ ռեսուրս և չունի ռազմավարություն, իսկ իշխանությունն ունի անսահամման ռեսուրս, ռազմավարություն, նպատակադրում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։