Այսօր, 10:40
Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակներում են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը, հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է, ինչն ամբողջությամբ ՆԱՏՕ-ական չափանիշների հիման վրա է:
Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ինչպես սպառազինության, ռազմական տեխնիկայի համապատասխանեցում, այնպես էլ անձնակազմի, որն ուսուցման-վերապատրաստման հատուկ կուրսեր է անցել ինչպես Թուրքիայիում, այնպես էլ, ծրագրերով Ադրբեջանում:
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է»: