Այսօր, 13:08
Ռուսաստանը կֆինանսավորի բազմամիլիոնանոց ծրագիր՝ Հայաստանում դպրոցական սննդի համար
Ինչպես հաղորդել է Alpha News-ի աղբյուրը՝ դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի կառավարությունում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն՝ ՄԱԿ-ի Համաշխարհային սննդի ծրագրի հիմնադրամին դրամաշնորհ տրամադրելու մասին, որն ուղղվելու է Հայաստանում դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի ֆինանսավորմանը։
Համաձայն կարգադրության՝ 2024 - 2028 թվականներին Ռուսաստանի Դաշնությունը պետական բյուջեի միջոցներից հատկացնելու է ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար՝ Հայաստանի դպրոցականների սննդի ապահովման համար։