23/12/2024 22:38
Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու կոչին՝ մերժելով այն։ Չնայած նախկին նախագահների գրասենյակների հստակ պատասխաններին՝ Փաշինյանը կրկին բանավիճելու կոչ արեց ։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- ասաց նա՝ դուրս գալով ֆեյսբուքյան ուղիղ եթեր։