23/12/2024 22:16
Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ամուսնալուծության և նրա ունեցվածքը սառեցնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ճեպազրույցի ժամանակ Պեսկովը, հերքելով արաբական մամուլի հրապարակումները, որոնցում Ասադի ամուսնալուծության և նրա ունեցվածքի սառեցման վերաբերյալ պնդումներ կան, նշել է․ «Իրականությանը չեն համապատասխանում»։