Այսօր, 17:10
28 տարի չեք կարողացել Արցախը «վերադարձնել» Ադրբեջանին, Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, իբրև «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
Փաշինյանի այս պնդմանն ի պատասխան՝ Արտակ Զաքարյանը գրել է․
«Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան․ փաստորեն դուք, որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը:
Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում:
Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի»։