Այսօր, 12:04
Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, SHAMSHYAN.com է զանգահարել Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանը, ով դժգոհություն և վրդովմունք է հայտնել հոր գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ։
Նա ասել է․«Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը՝ օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետոնապատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտեղ մարդ կա հուղարկավորված։
Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։
Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն, ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե, ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցել, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ՝ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։