Այսօր, 14:34
Ռուսական համարներով և կենացային հայրենասիրությամբ «համեմված» այս մեքենայում խտացված է ամենը, ինչի պատճառով կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ. Թորոսյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Խաղաղության շուրջ երեկվա բանավեճից հետո, այսօր կեսօրին մեքենա վարելիս ականատես եղա մի իրավիճակի. կենացային հայրենասիրությամբ «համեմված» և մաշված ռուսական համարներով մեքենան խախտում է երթևեկության կանոնները՝ հատելով հոծ գիծը։
Ըստ էության, այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ, երբ ասել ենք կենացային հայրենասիրական ճառեր, բայց թքած ենք ունեցել սեփական երկրի, դրա բյուջեի և օրենքների վրա»։
Պատգամավորը հրապարակել է նաև տեսանյութ։