Այսօր, 14:55
Լուկաշենկոյին գրանցել են որպես Բելառուսի նախագահի թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու՝ հաջորդ ընտրություններում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին։
Որոշումն ընդունվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում։
Լուկաշենկոն Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահն է. նա ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա: