Այսօր, 10:53
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է․
«« (…) Այդպիսով, ինչպես ավելի վաղ գրել էինք, հայ ժողովրդին առաջարկում էր (Աննա Հակոբյանը) պայքարել հենց իրենց դեմ`իր և իր ամուսնու դեմ: Որովհետև Հայաստանում նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը: Աննա Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանը և նրանց ՔՊ-ական ուսապարկերն են Հայաստանում թիվ մեկ կեղծիք, սուտ տարածողները, տգիտության և դավաճանության, գռեհկության մարմնացումները»։
Բերված օրինակները, գուցե, հուշեն կրթարշավ նախաձեռնողին, որ կրթվելը նորաձև համարելը նսեմացնում է կրթության նշանակությունը։ Սա նաև վիրավորական է ժողովրդի հասցեին, քանի որ պարունակում է ակնարկ, թե հայերն այնքան դեբիլ են, այնքան թքած ունեն կրթության վրա, որ ստիպված խաբում ենք, թե կրթությունը նորաձև է, որ մի ձև կրթենք»։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է։
#կրթվելընորաձեւէ, 2025 թվականը հայտարենք կրթվելու տարի»։