Այսօր, 20:20
Գերասիմ Վարդանյանը կմնա ազատության մեջ. դատախազության բողոքը մերժվել է
Իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ դատարանը դատախազության բողոքը մերժել է։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ:
Հիշեցնեմ, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս` տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»,- հայտնել է իրավապաշտպանը: