Այսօր, 12:12
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին, այս մասին հայտնում են դեսպանությունից։
«Ամանորի նախաշեմին Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, շարունակելով բարի ավանդույթը, այցելել են Լոռու մարզի Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղեր, որտեղ շնորհավորել են բնակիչներին և քաղցր նվերներ հանձնել երեխաներին:
Ռուս դիվանագետներն այցելել են նաև պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ նվերներով ուրախացնելով փոքրիկներին»,- ասվում է հաղորդագրությունում։