Այսօր, 10:50
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան
Միասնական տոմսային համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանի թվային փոխակերպման շատ կարևոր մի մաս է, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես և մեր թիմը հավատացած ենք, որ այսօր հնարավոր չէ առանց թվայնացման՝ քաղաքացիների իրապես որակյալ ծառայություններ մատուցել»,-ասաց Ավինյանը՝ ներկայացնելով transport.yerevan.am միասնական տոմսային համակարգի կայքը։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ Transport.yerevan.am-ում գործիքակազմն ընդլայնվելու է։
«Հնարավորություն է լինելու ձեռք բերել տոմսեր՝ կցելով բանկային քարտին որպես կրիչ»։
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին։ Դեռևս գործելու են նախկին սակագները՝ մեկանգամյա տոմսի համար։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները։ Հունվարին պետք է ամբողջությամբ այս տրանսֆորմացիան ապահովենք՝ հին մոդելից անցնելով նոր մոդելի»,-հայտարարեց Ավինյանը։