24/12/2024 18:58
Ուզում եմ ավելին. Թիկնիզյան
«Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը Metaratings.ru-ի հետ զրույցում ամփոփել է 2024 թվականը:
«2024 թվականն ինձ համար շատ հաջող անցավ, քանի որ այս տարի ծնվեց իմ որդին։ Ինչպես ստացվեց կամ ինչ չստացվեց՝ դա արդեն այլ հարց է։ Ես դրա վրա չեմ կենտրոնանում։ Անցյալն ինձ չի հետաքրքրում։ Իհարկե, միշտ ուզում ես ավելին։ Ֆուտբոլի տեսանկյունից, ես գոհ չէի այս տարվա իմ խաղից։ Ուզում եմ ավելին, դա փաստ է»,- ասել է Թիկնիզյանը։
Թիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ 2024/25թթ․ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրած 25 խաղում ունի երկու գոլ և երեք գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Transfermarkt պորտալը Նաիրի շուկայական արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր Թիկնիզյանի նկատմամբ մի շարք իսպանական ակումբների հետաքրքրության մասին։ Նշվում է, որ «Սևիլիան» ցանկանում է իրականացնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Աղբյուր՝ armsport.am