24/12/2024 16:05
Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի, կարճաժամկետ առումով, նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, որոնցից մեկն Արցախի հանձնումն էր, իսկ երկարաժամկետ առումով՝ պատմությունից մաքրել իր անունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի այդ փորձերն ապարդյուն են.«Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի այդ խարանը։ Նախագահները մերժեցին նրա հետ բանավիճելու առաջարկությունը, շատ ճիշտ արեցին, քանի որ Նիկոլը ցանկանում է «Օվերտոնի պատուհան» բացել, ինքը մի քանի անգամ փորձել է, բայց այդ պատուհանը չի բացվելու։ Նախագահներն էլ, բնականաբար, մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակներին։ Այստեղ զարմանալու բան չկա։ Պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։ Ինքս եմ մի քանի անգամ հրավիրել բանավեճերի։ Ինքս, ի տարբերություն նախագահների, իմ մասնագիտությամբ պայմանավորված՝ զզվող չեմ և կարող եմ մասնակցել»։