24/12/2024 16:30
Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը
Երևանի ավագանին դեկտեմբերի 24-ի նիստում հաստատել է քաղաքի զարգացման 2025թ.-ի ծրագիրը։
Այն նախատեսում է մի շարք ռազմավարական գործողություններ։ Ծրագիրը ներառում է քաղաքի ենթակառուցվածքների բարելավման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման, սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործման և շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կարևորագույն նախաձեռնությունները։
Ծրագրի հիմնական դրույթներն են. քաղաքաշինական ծրագրերի շարունակական իրականացում, մասնավորապես՝ նոր բազմաբնակարան շենքերի, ճանապարհների և հանրային տարածքների կառուցում, հասարակական տրանսպորտի մատչելիության բարելավում և բարձրացում, կրթության և մշակույթի խթանում, նոր հաստատությունների կառուցում և նոր ծրագրերի մեկնարկ։
Նշվում են նաև շրջակա միջավայրի պաշտպանության և կանաչ տարածքների ավելացման միջոցառումները։