24/12/2024 18:39
Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը նոր սկսվող 2025 թվականին կքննարկի ԼԳԲՏ անձանց, նրանց կարգավիճակին, կանանց հագուստի ազատականացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Սիրիայում ալկոհոլ օգտագործելու հնարավորությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Սիրիայում իշխանությունը զավթած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման քաղաքական կոմիտեի ներկայացուցիչ Մուհամմադ Խալեդը։
Այս հարցերը նա ներկայացրել է որպես ժամանակավոր կառավարության առաջնահերթություններ, իսկ հիմնական կառավարություն ձևավորելու համար ընտրությունների անցկացման մասին, Խալեդ խոսքով, դեռ վաղ է խոսելը, «ընտրությունները կսպասեն»։